Logo
ECHR

Դատարանը համառոտ

Դատարանը և Կոնվենցիան համառոտ

Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափներն ու դաժանություններն ամբողջ աշխարհում անհրաժեշտություն առաջացրեցին, հետագայում նման իրադարձությունների կանխարգելման նպատակով, ստեղծել ինչպես մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համակարգ: 1959 թվականի հունվարի 21-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 19-րդ հոդվածի հիման վրա ստեղծվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Դատարանի գործունեության հիմնական նպատակն է երաշխավորել Եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքները և ազատությունները: Իր այս գործառույթը դատարանն իրականացնում է անհատների կամ անհատների խմբի, երբեմն նաև պետությունների` Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտումների մասին ներկայացրած գանգատները (դիմումները) քննելու միջոցով։ Դատարանի վճիռներն ենթակա են պարտադիր կատարման:

Այս` «Դատարանը համառոտ» բրոշյուրը պարունակում է համառոտ տեղեկություն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և նրա պատմության առանցքային տարեթվերի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայով ամրագրված երաշխիքների և արգելքների մասին: 

Ֆիլմ դատարանի մասին

Դատարանի մասին պատմող այս վավերագրական ֆիլմը ներկայացնում է Դատարանի կողմից քննված որոշ գործերի առանձնակի օրինակներ, Դատարանի հեռանկարները առաջիկա տարիներին և հնարավոր մարտահրավերները: Տեսանյութը հասանելի է 24 լեզվով

ՖԻԼՄԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Եվրոպական դատարանը 50 հարցում

Այս փաստաթուղթը նպատակ ունի տրամադրել ընդհանուր տեղեկություններ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի  աշխատանքի վերաբերյալ: Այն անդրադառնում է մի շարք հարցերի: Այդպիսիք առնչվում են, օրինակ, Կոնվենցիայով ամրագրված իրավունքներին, Ներպետական դատարանների համար Կոնվենցիայի նշանակությանը, դատարանի քարտուղարությանը, դրա գործառույթներին և այլն:

Տեսանյութ Կոնվենցիայի մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ներկայացնում է Կոնվենցիայում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների մասին պատող այս տեսանյութը: Տեսանյութը հասանելի է 38 լեզվով:

ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և կից արձանագրությունների ընտրված հոդվածները պարզեցված ձևով ներկայացնող ուղեցույց

Ուսումնական նպատակներով կազմված այս գրքույկը պարզեցված ձևով ներկայացնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի որոշ հոդվածներ: Գրքույկը կազմվել է «Ամնեսթի ինթերնեյշընըլ»-ի  պատրաստած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի պարզեցված տարբերակի օրինակով:

 

Կոնվենցիայի 60 տարվա պատմությունը

Իր ընդունումից (4 նոյեմբերի 1950 թվական) ի վեր, Կոնվենցիան համալրվել է մի շարք Արձանագրություններով, որոնք իրենց հերթին Կոնվենցիան համալրել են նոր իրավունքներով և ազատություններով: Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքի միջոցով հնարավորություն է ունեցել մեկնաբանել Կոնվենցիայով նախատեսված իրավունքները և ազատությունները`այն դարձնելով կենդանի գործիք` կիրառելի վերջինիս նախագծման ժամանակ գոյություն չունեցող իրավիճակներում: Դատարանի մեկնաբանությունների շնորհիվ, Կոնվենցիան ժամանակակից պայմանագիր է, որը արդի սոցիալական խնդիրներին համապատասխան կարող է փոփոխվել:

Մարդու իրավունքների եվրոպական դատարան. հարցեր և պատասխաններ

Մարդու իրավուքների եվրոպական դատարանի վերաբերյալ այս հարցերն ու պատասխանները պատրաստել է Դատարանի Քարտուղարությունը: Այն նպատակ ունի տրամադրել ընդհանուր տեղեկություններ Դատարանի աշխատակարգի մասին: Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար ծանոթացեք Դատարանի կայքում (www.echr.coe.int) Քարտուղարության կողմից տեղադրված փաստաթղթերի, մասնավորապես՝ Դատարանի կանոններին:

Դատարանի գործունեության կարգը

Դատարանի քարտուղարությունը

Եվրոպական կոնվենցիայի 25-րդ հոդվածի համաձայն «Դատարանը պետք է ունենա Քարտուղարություն, որի գործառույթները և կազմը պետք է սահմանվի Դատարանի կանոններով»:
Քարտուղարությունը Դատարանին, իր դատական գործառույթներն իրականացնելիս, տրամադրում է իրավաբանական և վարչական (ադմինիստրատիվ) բնույթի օգնություն: Հետևաբար, այն իր կազմում ներառում իրավաբաններ, վարչական և տեխնիկական ապահովման անձնակազմ և թարգմանիչներ: Այս պահի դրությամբ Քարտուղարությունն ունի մոտավորապես 640 անդամ, որից 270-ը իրավաբան են և 370-ը աջակցող անձնակազմի անդամ են (տե՛ս կառուցվածքի գրաֆիկական պատկերը): Անձնակազմը համալրվում է բաց մրցույթի միջոցով: Անձնակազմի անդամներին ներկայացվում են անկախության և անկողմնակալության խիստ պահանջներ:

Անհատների կողմից Դատարան ներկայացված գանգատներին (դիմումներին) հետագա ընթացք տալը և համապատասխան դատական կազմավորմանը մակագրելը Քարտուղարության հիմնական գործառույթն է: Քարտուղարության իրավաբանները աշխատում են գանգատներին (դիմումներին) ընթացք տվող 31 բաժնում: Իրավաբաննրը դատավորների համար պատրաստում են գործի նյութերը և վերլուծական նշումներ, ինչպես նաև ընթացակարգային վարում կողմերի նամակագրությունը: Սակայն, նրանք անձամբ գործի քննություն չեն իրականացնում:
Գանգատներին (դիմումներին) ընթացք տվող բաժիններից բացի Քարտուղարությունը ունի նաև այլ բաժիններ (տե՛ս կառուցվածքի գրաֆիկական պատկերը):

Դիմումի քննության փուլերը

Դատարանի կողմից գործի քննության տարբեր փուլերը նկարագրող Այս գրքույկը նախատեսված է պատասխանելու այն հիմնական հարցերին, որոնք դիմումատուների մոտ կարող են ծագել հատկապես գանգատը Եվրոպական դատարան ներկայացնելուց հետո:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությունը

Դատարանի մասին պատմող այս վավերագրական ֆիլմը ներկայացնում է Դատարանի գործունեության ընթացակարգը և միևնույն ժամանակ անդրադառնում Դատարանի շենքի ճարտարապետությանը (նախագծված 1994 թվականին, բրիտանացի ճարտարապետ պարոն Ռիչարդ Րոջերսի կողմից).

Գանգատի ուսումնասիրումն ըստ դատական միավորի

 Այս սխեման պատկերում է գանգատի քննությունը՝ ըստ դատական միավորի:

Դիմումի (գանգատի) ընթացքը

Այս սխեման պատկերում է Դատարան ներկայացված դիմումների ընթացքը դատական տարբեր միավորներում: Սխեմայի ընթեռնելիության նկատառումներից ելնելով՝ դիմումի ընթացքի որոշ փուլեր, օրինակ՝ որպես պատասխանող ներգրավված պետությանը դիմումի կոմունիկացիայի փուլը, գործը Մեծ Պալատի քննությանը հանձնելու դիմումը, բարեկամական կարգավորման բանակցությունները, պատկերված չեն: 

 

Դատարանի՝ գործերի քննության առաջնահերթության քաղաքականությունը

2009թ.-ին Դատարանը որդեգրեց գործերի քննության հերթականության որոշման նոր քաղաքականություն: Այս նոր քաղաքականության համաձայն՝ Դատարանը գործերի քննության հերթականությունն որոշելիս առաջնորդվում է բարձրացված խնդիրների կարևորությամբ և հրատապությամբ: Այսպիսով, բարդ և համակարգային խնդիր ներկայացնող գործերը քննվում են առաջնահերթության կարգով:

Պիլոտային վճիռների կայացման ընթացակարգը

Վերջին տարիների ընթացքում միևնույն համակարգային խնդրին (օրինակ` կոնկրետ իրավունքի իրականացման առնչությամբ ներպետական օրենսդրության` Կոնվենցիային անհամապատասխանության դեպքերը) վերաբերող դիմումների հոսքին դիմակայելու նպատակով Դատարանը ներդրել է պիլոտային վճիռների կայացման ընթացակարգը: Համաձայն այդ ընթացակարգի` Դատարանը քննում է այդ դիմումներից մեկ-երկուսը` հետաձգելով մյուս` նմանատիպ դիմումների քննությունը: Երբ պիլոտային գործով կայացվում է վճիռ, Դատարանը պատասխանող Կառավարությանը կոչ է անում ներպետական օրենսդրությունը համապատասխանեցնել Կոնվենցիային և մատնանշում է դրա համար անհրաժեշտ ընդհանուր միջոցառումները: Մյուս` նմանատիպ գործերը քննելիս Դատարանը վճիռ է կայացնում հիմք ընդունելով պիլոտային վճիռը:

Ձեր դիմումը Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Ինչպես անհատական դիմում ներկայացնել

2016 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Դատարանի կանոնակարգի 47-րդ հոդվածի վերանայված տարբերակը, որով սահմանվում են Դատարան դիմելու և ամբողջական ու վավեր դիմում ներկայացնելու պայմանները: Փոփոխությունները մանրամասն նկարագրված են Դատարանի կողմից 2015 թ. դեկտեմբերի 1-ին տարածված մամուլի հաղորդագրությունում (անգլերեն):

Դատարան գանգատ ներկայացնելու պատշաճ ընթացակարգը

Այս տեսանյութը ուսանում է, թե ինչպես պետք է լրանցել դիմումի ձևաթուղթը, որպեսզի Դատարանն այն ընդունի քննության: Հասանելի է 21 լեզվով:

ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

 

Խմբային դիմումներ և մեծաթիվ դիմողներ

Խմբային դիմումների և մեծաթիվ դիմողների վերաբերյալ տեղեկությանը կարող եք ծանոթանալ այս փաստաթղթում:

Դիմումի ընդունելիության չափանիշները

Ընդունելիության չափանիշների վերաբերյալ գործնական ուղեցույցը Այսնկարագրում է այն պայմանները, որոնց Դատարան ներկայացվող գանգատը պետք է բավարարի: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան գործնականում կիրառողներին և պոտենցիալ դիմումատուներին խորհուրդ  է տրվում նախքան Դատարան գանգատ ներկայացնելը մանրամասն ուսումնասիրել այս Գործնական Ուղեցույցը:   

Դիմումի ընդունելիության չափանիշների վերաբերյալ հավելյալ տեղեկություն ստանալու, ինչպես նաև իմանալու համար, արդյոք Ձեր դիմումը բավարարում է ընդունելիության հիմնական չափանիշները հետևե՛ք այս հղմանը:

Ընդունելիության չափանիշների վերաբերյալ տեսանյութ

Այս տեսանյութը ներկայացնում է Դատարան դիմելու համար սահմանված հիմնական պայմանները: Տեսանյութը հասանելի է 30 լեզվով:

ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Դիմումի ձևաթղթի օրինակ

Դիմումի նոր ձևաթուղթը հասանելի է 2016 թ. հունվարի 1-ից: Այլ ձևաթղթերի օգտագործումն արգելվում է: Անհրաժեշտ է Դիմումի ձևաթուղթը  ներբեռնել, լրացնել, տպել և անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին փոստով ուղարկել Դատարան: Որպեսզի բաց չթողնեք դիմումի ձևաթուղթը Դատարան ներկայացնելու սահմանված ժամեկտը, խորհուրդ է տրվում ժամանակ չվատնել Դատարանից ձևաթղթի օրինակը խնդրելու վրա և ինքնուրույն տպել այն:

 Դիմումն առցանց լրացնելիս

Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ դիմումի ձևաթուղթը ճիշտ կաշխատի միայն Adobe Reader ծրագրային փաթեթի 9-րդ և ավելի բարձր տարբերակներով (ներբեռնումը հնարավոր է www.adobe.com կայքից): Խնդրում ենք ձևաթղթի օրինակը պահպանել Ձեր համակարգչում մինչև Adobe Reader ծրագրի օգնությամբ այն լրացնելը, այնուհետև, տպել այն և փոստով ուղարկել Դատարան:
 
Դիմումի ձևը` համապատասխան փաստաթղթերի հետ միասին հարկավոր է փոստով ուղարկել հետևյալ հասցեով`

        The Registrar
European Court of Human Rights
Conseil de l’Europe
F-67075 Strasbourg cedex

Դիմումը կարելի է լրացնել Դատարանի պաշտոնական լեզուներից որևէ մեկով` անգլերեն կամ ֆրանսերեն, կամ Կոնվենցիան վավերացրած պետություններից որևէ մեկի պաշտոնական լեզվով: Իմաստ չունի դիմումն ուղարկել ֆաքսով, քանի որ դա չի կանգնեցնի Կոնվենցիայով նախատեսված Դատարան դիմելու ժամկետի հոսքը: Միայն փոստով ուղարկված դիմումի բնօրինակը կդիտարկվեի Դատարանի կողմից: Ստրասբուրգ գալու և Ձեր դիմումը բանավոր ներկայացնելու կարիք չկա: Դրանով դիմումի քննությունը չի արագացվի, ոչ էլ որևէ իրավաբանական խորհրդատվություն կստանաք: Քարտուղարությունը կարող է Ձեր բողոքի հետ կապված լրացուցիչ փաստաթղթեր, տեղակատվություն կամ բացատրություններ պահանջել: Եթե չեք ցանկանում բացահայտել Ձեր ինքնությունը, ապա հարկավոր է այդ մասին անմիջապես հայտնել Դատարանին` պատճառաբանելով Ձեր որոշումը: Նախագահը կորոշի, թե արդյոք Ձեր խնդրանքը հիմնավորված է:

Լիազորագրի ձևաթղթի օրինակ

Լիազորագրի ձևաթուղթը պետք է օգտագործվի ﬕայն այն դեպքում, երբ դիմումատուն դիմուﬕ ձևաթղթի ներկայացման պահին ներկայացուցիչ չի ունեցել կամ երբ դիմումատուն ցանկանում է փոխել Դատարան ներկայացված դիմուﬕ ձևաթղթում նշված ներկայացուցչին:

Ծանոթագրություններ՝ դիմումի ձևաթուղթը լրացնելու համար

Նախքան դիմումի ձևաթուղթը լրացնելն անհրաժեշտ տեղեկություն կարելի է գտնել այս փաստաթղթում:

Դատարան գանգատ ներկայացնելու ժամանակ առավել հաճախ հանդիպող սխալները և ինչպես խուսափել դրանցից

Այս փաստաթուղթը ներկայացնում է Դատարան գանգատ ներկայացնելու ժամանակ առավել հաճախ հանդիպող սխալները և դրանցից խուսափելու առաջարկները:

Ժամանակավոր միջոցառումներ. ինչ է ժամանակավոր միջոցառումը (ընդհանուր տեղեկատվություն)

Գանգատը ստանալուց հետո Դատարանը կարող է որոշել, որ մինչև գանգատի վերաբերյալ որոշում կայացնելը պատասխանող պետությունը պարտավոր է ձեռնարկել ժամանակավոր միջոցառումներ:  Այս դեպքերում Դատարանը սովորաբար պահանջում է, որպեսզի պետությունը ձեռնպահ մնալ որոշ գործողություններից, ինչպես օրինակ՝  դիմումատուին չվերադարձնի այն երկիր, որտեղ նրան կարող է սպառնալ մահվան կամ խոշտանգման վտանգ:

 

Ժամանակավոր միջոցառումներ. ինչ է ժամանակավոր միջոցառումը (տեղեկատվական թերթիկ )

Այս տեղեկատվական թերթիկ տեղեկություն է տրամադրում ժամանակավոր միջոցառումների գործողության ոլորտի վերաբերյալ՝ օրինակ բերելով որոշ գործեր Դատարանի նախադեպային իրավունքից: Հարկ է նշել, որ Դատարանը ժամանակավոր միջոցառում կիրառելու որոշում ընդունում է միայն հստակ սահմանված դեպքերում՝ այն է, երբ առկա է Կոնվենցիայի դրույթների լուրջ խախտման վտանգ: Ինչևէ, ժամանակավոր միջոցառումների կիրառման դիմումների գերակշիռ մասը սովորաբար անհիմն է և հետևաբար մերժվում է:

 

Գործնական ուղեցույց. ժամանակավոր միջոցառում կիրառելու դիմում

Դատարանի կանոնակարգի 39-րդ հոդվածի համաձայն ժամանակավոր միջոցառում կիրառելու դիմում Դատարան ներկայացնող դիմումատուները պետք է գործեն այս փաստաթղթի պահանջներին համապատասխան:

Դատարանը ժամանակավոր միջոցառումների կիրառման դիմումների համար առանձնացրել է ֆաքսի հատուկ համար`+33 (0)3 88 41 39 00: Տեղեկացնում ենք, որ սույն համարը չօգտագործելու դեպքում Ձեր դիմումն անմիջապես չի ուսումնասիրվի՝ հատկապես արձակուրդի շրջանում: Ժամանակավոր միջոցառումներին վերաբերվող գրագրության համար ևս խնդրում ենք օգտագործել վերոհիշյալ համարը: Ֆաքսերը և նամակներն ընդունվում են  երկուշաբթի-ուրբաթ՝ 8:00-ից մինչև 16:30-ը: 16 :30-ից (Տեղական ժամանակով (GMT+1)):  հետո ուղարկված դիմումները նույն օրը չեն ուսումնասիրվի (տե՛ս, տոն օրերի ցանկը):  Դիմումը պետք է շարադրված լինի հնարավորինս ամփոփ և համառոտ: Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում 10 էջից ավել ծավալի դեպքում ֆաքսն ուղարկել մաս առ մաս:

Ժամանակավոր միջոցառումների կիրառման մասին դիմումն ուղարկելուց հետո, անհրաժեշտ է, որ դիմումատուն կամ նրա ներկայացուցիչը շարունակեն հետևել դրա ընթացքին: Դիմումատուի վարչական կարգավիճակի կամ այլ հանգամանքների փոփոխության մասին անհրաժեշտ է անհապաղ տեղեկացնել Դատարանին (օրինակ՝ դիմումատուին կացության քարտ շնորհելու կամ նրա՝ ծննդավայր վերադառնալու մասին): Դիմումատուի հետ կապը կորցնելու փաստի մասին նրա ներկայացուցիչը պետք է ժամանակին և իր նախաձեռնությամբ հայտնի Դատարանին:



Դիմում ներկայացնելու ընթացակարգը

Եթե Դուք որոշել եք դիմել Դատարան, համոզվեք, որ Ձեր դիմումը համապատասխանում է Դատարանի կանոնակարգի 47-րդ հոդվածին, որում նշված են այն տեղեկատվությունն ու փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ է ներկայացնել:

47-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով պահանջվող տեղեկատվությունից կամ փաստաթղթերից որևէ մեկը չներկայացնելը կհանգեցնի նրան, որ Ձեր գանգատները չեն քննվի Դատարանի կողմից: Անհրաժեշտ է, որ դիմումի ձևաթղթի բոլոր բաժինները լրացված լինեն:

Դատարանի կողմից կքքնվի պատշաճ կերպով լրացված դիմումը, սակայն դա չի նշանակում, որ այն ընդունելի կհայտարարվի:

Դատարանի նախադեպային իրավունքն առցանց

HUDOC փաստաթղթերի առցանց որոնման բազա` պարզեցված որոնում

 

   HUDOC փաստաթղթերի բազայի միջոցով կարող եք ծանոթանալ Դատարանի (Մեծ Պալատի, Պալատի և Կոմիտեի վճիռներ, որոշումներ, կոմունիկացված գործեր, խորհրդատվական կարծիքներ և նախադեպային իրավունքի մասին տեղեկատվական թերթիկներում տեղ գտած գործերի համառոտ շարադրանքներ), Մարդու իրավունքների եվրոպականն հանձնաժողովի (որոշումներ և զեկույցներ) և Նախարարների կոմիտեի նախադեպային իրավունքին (բանաձևեր): Այս ձեռնարկը (Թիվ 1) բացատրում է դատարանի նախադեպային իրավունքը առցանց որոնելու պարզեցված ընթացակարգը:

HUDOC` պարզ որոնում (մաս I)

Դատարանը հրապարակել է HUDOC փաստաթղթերի առցանց բազայում պարզեցված որոնման վերաբերյալ այս տեսանյութը: 

HUDOC փաստաթղթերի առցանց որոնման բազա` ընդլայնված որոնում

 

HUDOC փաստաթղթերի բազայի միջոցով կարող եք ծանոթանալ Դատարանի (Մեծ Պալատի, Պալատի և Կոմիտեի վճիռներ, որոշումներ, կոմունիկացված գործեր, խորհրդատվական կարծիքներ և նախադեպային իրավունքի մասին տեղեկատվական թերթիկներում տեղ գտած գործերի համառոտ շարադրանքներ), Մարդու իրավունքների եվրոպականն հանձնաժողովի (որոշումներ և զեկույցներ) և Նախարարների կոմիտեի նախադեպային իրավունքին (բանաձևեր): Այս ձեռնարկը (Թիվ 2.2) բացատրում է դատարանի նախադեպային իրավունքի որոնման ընդլայնված ընթացակարգը:

HUDOC`ընդլայնված որոնում (մաս II)

Այս տեսանյութը մանրամասն բացատրում է  HUDOC որոնման բազայի ֆունկցիոնալ հնարավորությունները, ինչպես նաև ընդլայնված որոնման ընթացակարգը: