- Գլխավոր էջ
- Իրադարձություն
- Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցները մասնակցել են Էներգետիկ Խարտիայի պայմանագրի արդիականացման բանակցություններին
Իրադարձություններ
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցները մասնակցել են Էներգետիկ Խարտիայի պայմանագրի արդիականացման բանակցություններին
24.06.2022Էներգետիկ Խարտիայի պայմանագիրը էներգետիկ ոլորտում միջազգային ներդրումների պաշտպանությանը և խթանմանն ուղղված բազմակողմ համաձայնագիր է, որին անդամակցում են 53 Պայմանավորվող կողմեր: Հայաստանի Հանրապետությունը Էներգետիկ Խարտիայի պայմանագիրը վավերացրել է 1994 թվականին:
Պայմանագրի փոփոխությունների շուրջ ավելի քան երկու տարի տևած բանակցությունների արդյունքում Պայմանավորվող կողմերը ձեռք են բերել սկզբունքային համաձայնություն, որը ս.թ. հունիսի 24-ին հաստատվել է Բրյուսելում տեղի ունեցած Էներգետիկ խարտիայի ad hoc համաժողովի շրջանակներում: Փոփոխություններով նախատեսվում են էներգետիկ ոլորտում միջազգային ներդրումների պաշտպանությանն ուղղված բարեփոխված ու ժամանակակից կարգավորումներ՝ միաժամանակ ընդգծելով պետությունների՝ կարգավորիչ գործառույթ իրականացնելու ազատությունը: Պայմանագրի արդիականացված տարբերակը նաև պարունակում է կլիմայի փոփոխությանը վերաբերող դրույթներ՝ այն համադրելով կլիմայի մասին փարիզյան համաձայնագրին:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը բանակցությունների ընթացքում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ներդրումների պաշտպանության, վեճերի լուծման ինչպես նաև անվտանգային բացառությունների թեմաներով և ապահովել հօգուտ Հայաստանի որոշումների կայացումը:
Պայմանագրում կատարված հիմնական փոփոխությունների մասին Էներգետիկ խարտիայի քարտուղարության պաշտոնական հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ ստորև.
https://www.energycharter.org/fileadmin/DocumentsMedia/CCDECS/2022/CCDEC202210.pdf